Չեմ կարծում, որ Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները պատահականորեն են համընկել Ադրբեջանում անցկացվելիք զորավարժությունների հետ, դա այն բալանսն է, որ փորձում է Հայաստանը պահպանել, որովհետև վերջին շրջանում՝ պատ երազմից հետո, Ադրբեջանը և Թուրքիան երկրորդ զորավարժություններն են համատեղ իրականացնում և սա առաջին զորավարժությունն է, որ անց է կացվում հենց Ադրբեջանի տարածքում։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

 

Հիշեցնենք, որ մարտի 15-19-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն 10 000 զինծառայողների մասնակցությամբ:

Մարտի 16-20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ.

«Ամեն դեպքում, երբ զորավարժություններ են տեղի ունենում, հատկապես այնպիսի երկրներում, որոնք հակամարտող երկրներ են՝ ռազմական սադրանքների հավանականությունը մեծանում է, դրա համար որպես կանոն մարտական վիճակի է բերվում հակամարտող երկներից մեկի զորքը։

 

Անկեղծ ասած՝ ես անհանագստանալու քիչ բան եմ տեսնում, քանի որ պատ երազմը, որպես այդպիսին, չի կարող տեղի ունենալ զորավարժությունների ժամանակաշրջանում։

Օրինակ, կարող է լինել զորավարժություններից հետո, բայց ոչ զորավարժությունների ընթացքում։ Այս եզրահանգմանը եկել եմ իմ վերլուծությունների հիման վրա, ամեն դեպքում ռազմական գործողությունները լինելու են, բայց դրանք չեն լինի այնպիսին ինչպիսին եղան սեպտեմբերի 27-ից սկսած, դրանք հավանաբար կարող են լինել տարածաշրջանում խաղացողների դիրքերը ամրապնդելու և ազդեցության ոլորտները ճշգրտելու համար։

Այսինքն, եթե հիմա սառը հակամարտություն կա՝ ազդեցության ոլորտները ճշգրտելու համար, ապա վաղ թե ուշ դա բերելու է բախման և այդ բախումը սարերի հետևում չէ»։

 

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այդ բախմանը ներգրավված են լինելու նախևառաջ Ռուսաստանը և Թուրքիան այսինքն, հենց իրենք են պատ երազմելու մեր տարածաշրջանում։

Հարցին, թե սա ենթադրո՞ւմ է, որ պատ երազմական գործողությունները լինելու են Հայաստանի տարածքում՝ նա պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում։

«Որպեսզի խուճապային տրամադրություններ չստեղծվեն՝ ես ձեռնպահ մնամ մեկնաբանություններ անելուց, բայց ոչինչ չի բացառվում, չի բացառվում նաև, որ բախումը կլինի այն հարավային հատվածներում, որոնք պատ երազմի արդյունքում անցան Ադրբեջանի վերահսկողության տակ կամ այն հատվածներում, որոնք չարաբաստիկ փաստաթղթի ստորագրմամբ անցան Ադրբեջանի վերահսկողությանը, այնպես, որ ոչինչ չի բացառվում»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հետ կապված վտանգներ չի տեսնում ՝ նա նշեց, որ դա կանխարգելիչ հայտարարություն էր։

 

«Դա ծանոթ ձեռագիր է ու նորմալ է , որ նման հայտարարություն է արվում։ Այսինքն, այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը ցանկություն ունենա որևէ սադրանքի գնալ զորավարժությունների ժամանակ, ապա նման հայտարարությունը դա կարող է կանխարգելիչ բնույթ ունենալ։

Ես ինքս էլ զորավարժությունների ընթացքում սադրանքների վտանգ չեմ տեսնում»։

Դիտարկմանը, թե տրամաբանական չէր լինի, որ Հայաստանում անցկացվող զորավարժություններն էլ համատեղ լինեին ռուսական կողմի հետ՝ հաշվի առնելով Հայաստանում ռուսական զինուժի ներգրավվածության ավելացումը, նա ասաց, որ ինքը նույնպես հենց նման զորավարժության էր սպասում։

«Բայց բոլորս էլ գիտենք, թե Հայաստանն ինչ ներքաղաքական ճգնաժամի մեջ է և դեռևս անգամ արտաքին քաղաքականության կուրսը հստակեցված չէ և հայտնի չէ, թե մենք ի վերջո, ինչ ռազմավարական գործընկերությամբ ենք առաջնորդվում, ում հետ ենք, այնպես որ ելնելով ներհայաստանյան ճգնաժամից՝ կարող եմ ենթադրել, որ ռուս-հայկական համատեղ զորավարժություն հազիվ թե տեղի ունենա մոտ ապագայում»։

Նյութի աղբյուր՝ armdaily.am