Փաստաբան Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ումն է ձեռնտու արտահերթ ընտրությունները
Երբ գրեթե բոլորը խոսում են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարներից շատ քչերին է ձեռնտու սպասվող ընտրությունները (այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ):
Այս ընտրություններն ամենաքիչը ձեռնտու են «Լուսավոր Հայաստան»-ին, Վազգեն Մանուկյանին, արտերկրում ապաստանած նախկիններին, ՀՀԿ-ին և ճամբարափոխ եղած բոլոր քաղաքական առնետներին: «Լուսավոր Հայաստան»-ը կարող է կորցնել իր ներկայիս բացառիկ քաղաքական ազդեցությունը կամ դրա մի մասը: Վազգեն Մանուկյանը վերջնականապես կկորցնի «17»-ի ֆորմատը և կփակի իր քաղաքական կարիերայի վերջին էջը: ՀՀԿ-ը, նույնիսկ չմասնակցելով ընտրություններին, նորից ծանր պարտություն կկրի, քանի որ չի կարողանում հանդես գալ նոր առաջնորդով և նոր հայտով: Քրեական գործերի պատճառով արտերկիր փախածներն ու սեփական թիմերին դավաճանածներն էլ նվազագույնը 5 տարի դուրս կմնան քաղաքական խաղից:
Արտահերթ ընտրությունները հարաբերականորեն ձեռնտու են Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը և մի քանի այլ արտախորհրդարանական ուժերի: Վարչապետ Փաշինյանին, իհարկե, ձեռնտու է վերահաստատել իր լեգիտիմությունը, ինչպես նաև մաքրել սեփական թիմը բոլոր դավաճաններից ու թափթփուկներից, սակայն ընտրական ցանկացած գործընթաց մեծ ռիսկեր ու ցնցումներ է ենթադրում, ինչը ցանկալի չէ պետության և տնտեսության համար պատասխանատու ուժին: Ծառուկյանի համար այս ընտրությունները ևս մեկ շանս են ապացուցելու, որ ԲՀԿ-ը կենսունակ է բոլոր ժամանակներում, բայց որպես պրագմատիկ գործիչ՝ Ծառուկյանի համար սա ռեսուրսների ավելորդ վատնում է: Արամ Սարգսյանն այս ընտրություններով կարող է դառնալ խորհրդարանական ուժ և լրացնել կառուցողական ընդդիմության և քաղաքական բուֆերի թափուր տեղը: Բոլոր կենսունակ արտախորհրդարանական ուժերի համար այս ընտրությունները շանս են չկողմնորոշված մոտ 40 տոկոսանոց ընտրազանգվածից մաս պոկելու և քաղաքական վերելք գրանցելու համար, սակայն ձախողվելու դեպքում այդ ուժերը կարող են ընդհանրապես վերանալ կամ երկարատև մոռացության մատնվել:
Արտահերթ ընտրություններն ամենաշատը պետք են Ռոբերտ Քոչարյանին, «Դաշնակցության»-ը և Լևոն Տեր-Պետրոսյանին: Լևոն Տեր-Պետրոսյանի համար հոյակապ պահ է բոլորին հիշեցնել, որ ինքը 1998-ին ճիշտ էր, իսկ մյուսները՝ սխալ, ինչպես նաև դառնալ խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդը: Դաշնակցությունն էլ վերջապես շանս կստանա նորից հայտնվելու խորհրդարանում և սփյուռքի կառույցների մոտ արդարացնելու իր ֆինանսավորումն ու ընտրված ռադիկալ դիրքավորումը: Եվ վերջապես, Քոչարյանն այս ընտրություններով կկարողանա ավելի քաղաքականացնել իր դեմ եղած քրեական գործերը, իսկ ինչ-որ մի անհավանական միջամտության դեպքում կարող է և ամբողջությամբ խլել իշխանությունը: Իհարկե, Քոչարյանի համար այս ընտրությունները կդառնան վերջինն ու մի խայտառակ ֆիասկո, եթե նա մասնակցի ու «չկրի», քանի որ կվերանան նրա մասին շրջանառվող բոլոր միֆերը: Չնայած Քոչարյանի համար այս ընտրությունները շատ ռիսկային են, բայց նա պարզապես այլ տարբերակ չունի:
Սպասենք ու տեսնենք, թե որքանով են այս արտահերթ ընտրությունները ձեռնտու լինելու ժողովրդին»:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)