Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա մրցակիցներ Լիխտենշտեյնի, Իսլանդիայի ու Ռումինիայի հավաքականները հրապարակել են հայտացուցակները 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղերի համար, հայտնում են երկրների ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունները:
Հայաստանի հավաքականն ընտրական փուլում պայքարը կսկսի մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: Մարտի 28-ին և 31-ին հայկական թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի և Ռումինիա հավաքականներին:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր ազգային թիմի ընդլայնված կազմը, որտեղ տեղ էին գտել 31 խաղացողներ: Ավելի ուշ հայտացուցակում տեղ էր գտել նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, որը վերջերս է ապաքինվել վնասվածքից: