Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ:
2019թ. Եվրոպայի Արսեն Հարությունյանը եզրափակիչի ճանապարհին տարավ 3 հաղթանակ, իսկ 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Թևանյանը հաղթեց 4 մրցակիցների, այդ թվում՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խանչեգաշվիլիին:
Մարտի 19-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ, իսկ Թևանյանի մրցակիցը կլինի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևը:
Կիսաեզրափակիչ
Արսեն Հարությունյան - Անդրեյ Յացենկո (Ուկրաինա)՝ 10:0
Քառորդ եզրափակիչ
Արսեն Հարությունյան - Բեկա Բուջիաշվիլի (Վրաստան)՝ 10:5
Որակավորման փուլ
Արսեն Հարությունյան - Ուլադզիսլաու Անդրեյեու (Բելառուս)՝ 10:2
Կիսաեզրափակիչ
Վազգեն Թևանյան - Մոգամեդմուրադ Գաջիև (Լեհաստան)՝ 4:2
Քառորդ եզրափակիչ
Վազգեն Թևանյան - Վլադիմիր Խանչեգաշվիլի (Վրաստան)՝ 6:4
1/8 եզրափակիչ
Վազգեն Թևանյան - Նիուրգուն Սկրիաբին (Բելառուս)՝ 7:5
Որակավորման փուլ
Վազգեն Թևանյան - Վլադիմիր Դուբով (Բուլղարիա)՝ 11:0