Հայաստանում մարտի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182 056-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3320 է:


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մարտի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 851 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4171-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 332 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 518, փաստացի բուժվողներինը՝ 10 367 (մեկ օրում ավելացել է 537-ով): Մեկ օրում արվել է 4725 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 793 678 թեստ: