Հեռուստահաղորդավարուհի եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը պարծեցել է նոր թանկարժեք աքսեսուարով ու համացանցում քննադատության ենթարկվել։ Մեկնաբանությունները հայտնվել են նրա Instagram-յան էջի հրապարակման ներքո։
Հրապարկված լուսանկարում պատկերված է 40-ամյա աստղի դեմքը։ Նա ցույց է տվել ադամանդե աքսեսուարները, որոնք նրա համար պատվերով պատրաստվել են Gabby Elan Jewelry ապրանքանիշի կողմից։
Հրապարակումը 1,7 մլն լայք է հավաքել։ Ընդ որում, շատ օգտատերեր հիասթափություն են արտահայտել հեռոուստաաստղի անիմաստ ծախսի առնչությամբ։ «Մարդիկ համավարակի ընթացքում աշխատանք են կորցրել, կորցրել են իրենց տները, իսկ դու սա՞ ես հրապարակում», «Եվ ինչո՞ւ է սա հարկավոր», «Ավելի լավ կլիներ այդ գումարը նվիրաբերել բարեգործությանը», «Միայն թե մի արտասվիր, երբ քեզ նորից կողոպտեն», «հիմարություն»,- մեկնաբանություններում տարակուսանք են արատահայտել հետեւորդները։