Սիրելի հյուրեր,
Հովհաննես Ազոյանի կողմից արված մեկնաբանությունից հետո ստացել ենք ու շարունակում ենք ստանալ Ձեր նամակներն այն մասին, թե արդյոք վերջինս կապ ունի Ոսկեվազ ռեստորանի հետ, թե ոչ:
Սոցիալական ցանցերում ոմանք կոչ են անում չայցելել մեզ՝ այդպիսով իբրև արտահայտելով իրենց անհամաձայնությունը Հովհաննես Ազոյանի հայտնած մտքի հետ:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հովհաննես Ազոյանը անցած տարվանից չի զբաղեցնում Ոսկեվազ ռեստորանի տնօրենի պաշտոնը: 2020 թվականից ի վեր մեր ռեստորանի հետ պարոն Ազոյանը կապ չունի:
Ուստի խնդրում ենք հեռացնել վիրավորանք պարունակող գրառումները և մեկնաբանությունները մեր հասցեին՝ չարատավորելով տարիներով ձեռք բերած բարի համբավը:
Լավ օր ենք մաղթում բոլորիդ ու սիրով սպասում Սարյան 8 հասցեով: