Խոյ. Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Մարդկանցից, ում հետ հանդիպում եք, կարելի է շատ բան սովորել: Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա: Երեկոյան դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է: Ցանկալի չէ ապագայի հետ կապված հարցեր քննարկել կամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին:Ձեր բախտը կբերի ֆինանսական հարցերում, հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ:


Ցուլ. Դուք ղեկավարվում եք բացառապես ձեր հետաքրքիրություններով և չեք թաքցնում դա: Շրջապատին դա դուր չի գալիս, և ձեր հասցեին շատ քննադատություններ են հնչում: Ցանկալի չէ մեկնել ուղևորությունների, հատկապես ավագ ազգականների կամ այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հարաբերությունները կարող են անհարկի փչանալ: Օրվա վերջն ավելի հաջող է դասավորվում, քան սկիզբը:

Երկվորյակ. Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք, թե ով է արժանի ձեր ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ: Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի, այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ: Ձեր ինտուիցիան շատ սուր է, դրա հուշումներն օգնում են և´ գործնական, և´ անձնական խնդիրներ լուծելիս:

Խեցգետին. Օրը հաճելի կլինի հատկապես այն խեցգետինների համար, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, որոնց ենթակաները հասկանում են կես խոսքից:Գործնական ուղևորությունները հաջող կլինեն, տնից հեռու կարելի է գտնել գործընկերների և նրանց հետ շահավետ գործարքներ կնքել: Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց առողջ դատողությունը հուշում է ձեզ, թե ինչպես պետք է վարվել` կոնֆլիկտներից խուսափելու և խաղաղություն պահպանելու համար:

Առյուծ. Օրվա սկզբում դեռ պահպանում եք լավ տրամադրությունը և ձգտում եք լուծել առկա խնդիրները, բայց օրվա երկրորդ կեսին դուք նախընտրում եք ակտիվ գործողությունների չդիմել և ապավինել պատահականությանը: Փողի հետ զգույշ եղեք, դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ: Ցանկալի չէ մտերիմների հետ ապագային առնչվող կարևոր հարցեր քննարկել, կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա, այդ դեպքում դուք կկարողանաք խուսափել շատ կոնֆլիկտներից և տարաձայնություններից:

Կույս. Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հակված են անգործության, կյանքի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի, ինչը վհատեցնում է նրանց մտերիմներին, ովքեր գնահատում են այս մարդկանց հուսալիությունն ու պատասխանատվության զգացումը: Նշանակված ժամադրությունը մոռանալու վտանգ կա: Կարևոր գործերը ցանկալի է հետաձգել: Ցանկալի չէ այսօր հանդիպումներ նշանակել այնպիսի մարդկանց հետ, որոնցից կարող է կախված լինել ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր:

Կշեռք. Այսօր ձեր հասցեին հնչած քննադատություններին շատ սուր եք արձագանքում: Նշանի ամենազգայուն ներկայացուցիչները կորցնում են գործելու ունակությունն ու թևաթափ լինում: Արդյունքում դուք սկսում եք մտածել, թե երբեք էլ հաջողության չեք հասնի: Լավ կլինի, եթե ձեր կողքին գտնվի մեկը, ով ձեզ հակառակում կհամոզի: Մասնագիտական տեսանկյունից ամենավտանգավորը ղեկավարության և գործընկերների հետ տարաձայնություններն են: Մասնագիտական տարաձայնություններին միանում են էմոցիաները, իսկ դա նշանակում է որ փոխհամաձայնությունը վերականգնելը դժվար կլինի:

Կարիճ. Օրը հարմար է գործնական բանակցությունների համար, որոնց ընթացքում կարելի է մասնագիտական նախաձեռնողականություն ցուցաբերել` առաջ բերելով սեփական բիզնես-գաղափարները: Կնքված գործարքներն ու խոշոր գնումները հաջող կլինեն: Օրը համար է ընտանեկան միջոցառումների և հյուրասիրության համար:Վատ օր չէ նաեւ նոր ծանոթությունների, գործնական հարաբերություններ սկսելու և նոր աշխատանքի ընդունվելու համար: Անձնական կյանքում դրական փոփոխությունները շատ աննշան կլինեն, բայց հաճելի:

Աղեղնավոր. Օրվա կեսին ոչ ֆորմալ միջավայրում կարիերայի և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման համար բարենպաստ իրադրություն կստեղծվի: Դու աշխատում եք ջանասիրաբար, ինչը բարենպաստ տպավորություն է թողնում ձեր ղեկավարության վրա: Ցավոք, անձնական կյանքում գերակշռում է բացասական միտումների ազդեցությունը: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ:

Այծեղջյուր. Օրը հարմար է ուսման, որակավորման բարձրացման, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփման համար, ում մասնագիտական և կենսական փորձն օգտակար է ձեզ: Բոլորի վրա, ում հետ գործ եք ունենում, թողնում եք շատ լավ տպավորություն: Նոր ընկերներ և համախոհներ գտնելը դժվար չի լինի: Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերության սկիզբ, որը զարմանալիորեն ներդաշնակ կլինի:

Ջրհոս. Հարմար օր է սպորտով զբաղվելու և ակտիվ հանգստի համար: Դուք հակված եք ուղղամտության և հաճախ շատ կտրուկ եք ձեր արտահայտություններում, ինչով վհատեցնում եք ձեր մտերիմներին: Դուք ինքներդ զարմանում եք ձեր գործնականության և խանդավառության վրա: Այն, ինչ ուրիշներից մի քանի օր կպահանջեր, ձեզ մոտ ստացվում է մի քանի ժամում: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջողության են հասնում իրենց կին համախոհների շնորհիվ:

Ձկներ. Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության: Ինչքան պահանջկոտ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, այնքան օրը բարեհաջող կլինի: Մնացած առումներով օրը բարենպաստ է, նշանի ներկայացուցիչների առջև գործունեության լայն դաշտ է բացվում: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է, դրա հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում, դուք արագ հասկանում եք, թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը: