«Կադրային քաղաքականության շրջանակներում ՀՀ ՊՆ-ում և Արցախի ՊԲ-ում ձևավորված են ավանդույթներ․ պաշտոններից ազատելուց առաջ ճշգրիտ նշվում են դրանց պատճառները և ծառայողական քննություն են անցկացնում»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ընդ որում՝ քննությունն անցկացնում է այնպիսի անձնավորություն, որը գոնե մեկ աստիճան բարձր է տվյալ պաշտոնատար անձից։ Այդ ամենը չի իրականացվել ո՛չ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի, ո՛չ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման ժամանակ․․․ Բարոյականության ցածր աստիճան է, երբ քո իսկ կողմից ներկայացված ՀՀ Ազգային հերոսին ազատում ես պաշտոնից՝ առանց զրուցելու, մանրուքներն իմանալու և ինչ-որ արտահայտության համար»,- նկատեց Օհանյանը՝ հայտարարելով, որ սա մեկ մարդու կամայականությունների կողմից ձևավորված իրադրություն է, որն էլ առաջացրել է ԳՇ-ի վրդովմունքը։