Առաջնային գծից Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում, նախորդ շաբաթվա ընթացքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Նշենք, որ օգոստոսի առաջին տասնօրյակում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող վիրավորվել էր: Դեռ այդ ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը, արձագանքելով այդ փաստին, հայտարարեց, որ հայկական կողմն այս միջադեպն անպատասխան չի թողնի և շեշտակի պատասխան կհասցնի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սաբիրօղլուն, «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը ևս կորուստներ և վիրավորներ ունի, սակայն կոնկրետ թվեր չէր հայտնել: