Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարը կմեկնարկի մարտի 24-ին: Առաջին խաղային օրը հանդես կգան A, D, E, G ու H խմբերի թիմերը:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը D խմբում կընդունի Ուկրաինայի թիմին: Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը A խմբում տնային հանդիպում կանցկացնի ադրբեջանցիների հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է J խմբում, որտեղ մրցակիցներն են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեյնշտեյնի հավաքականները։ Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընտրական փուլում կմեկնարկի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում (խաղացանկ):
ԱԱ-2022, ընտրական մրցաշար, առաջին տուր
A խումբ
Պորտուգալիա – Ադրբեջան՝ 23:45 (Երևանի ժամանակ)
Սերբիա – Իռլանդիա՝ 23:45
D խումբ
Ֆրանսիա – Ուկրաինա՝ 23:45
Ֆինլանդիա – Բոսնիա և Հերցեգովինա՝ 23:45
E խումբ
Բելգիա – Ուելս՝ 23:45
Էստոնիա – Չեխիա՝ 23:45
G խումբ
Թուրքիա – Հոլանդիա՝ 21:00
Ջիբրալթար – Նորվեգիա՝ 23:45
Լատվիա – Չեռնոգորիա՝ 23:45
H խումբ
Մալթա – Ռուսաստան՝ 23:45
Կիպրոս – Սլովակիա՝ 23:45
Սլովենիա – Խորվաթիա՝ 23:45