ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են ծառայել Արցախում.

Վիտալի Բալասանյան. Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով:

Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։

Նրա խոսքով՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրև Արցախի քաղաքացիներ և ծառայել Պաշտպանության բանակում:

 

Բալասանյանը նաև հաստատել է տեղեկությունը, որ ներկայում Հայաստանից Արցախ զորակոչ չկա:

Ընդ որում՝ Արցախի ԱԽ քարտուղարը հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը: