Ռեզերվում գտնվող կանայք եւ տղամարդիկ, ինչպես նաեւ քաղաքացիները, ովքեր գրանցված չեն ռեզերվում՝ մինչեւ 63 տարեկան, կարող են զինվորական ծառայության անցնել եւ համալրել պայմանագրայինների շարքերը ՀՀ Զինված ուժերում: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստում «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ պայմանագրային զինվորական ծառայության զորակոչի վերին տարիքային շեմը ենթադրվում է սահմանել 63 տարեկանի մակարդակում, իսկ բարձրագույն սպայական կազմի համար՝ մինչեւ 65 տարեկան:
Այնուամենայնիվ, Մարուքյանը հայտնեց, որ պատրաստ է բանավեճի, մասնավորապես, բաց է տարիքային շեմի իջեցման մասին հարցի քննարկման համար: