Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Աթենքի փողոցում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին փակելվ ճանապարհը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:


Դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանը:

Տեղի ունեցածից այլ մանրամասներ հայտնի չեն։