Yelaket.am-ը գրում է. Մխացող Հայաստանում շշուկներ են տարածվում ցաքուցրիվ մրջյունների նման ու ստիպում հանրությանը ուշքի գալու փոխարեն է՛լ ավելի բարկանալ, սոսկալ, ու լցվել անհանգստութան տագնապով։

Թուրքե՜ր են վխտում, թուրքե՜ր են ապրում և թուրքե՜ր են աշխատում մե՛ր իսկ մեջ, մեզանում, Հայաստանում։ Ոչ ավել, ոչ պակաս՝ «Վիվառո» կոչվող մազութում։ Նույնիսկ պատանու անհանգույց դատողությունը կարող է այս դժոխային շշուկի թելը բռնել ծայրեծայր. դեպի Անգլիա` Լոնդոն, դեպի սարդոստայնի էպիկենտրոն, դեպի փոքր ազգերի համար ցեց հանդիսացող բնօրրան, դեպի...հոգին նավթի ու ոսկու հետ փոխածների երկիր:     

    Այսինքն, թուրքե՜ր են աշխատում մեր երկրում… այսինքն ներկա իշխանության թվացյալ հորջորջումները, թե «մենք ապահո՜վ ենք», թե «դուխո՛վ, ժողովուրդ»՝ ցնորական բարբաջանքներ են։ Թշնամական որջերում տնկում են մատները պարսատիկի նման ու գոռում «վի-վա-ռո», իսկ  մեզ մանիպուլացնում են դեռ «դուխով» տխմարագույն մանևրի բթացումով։

Դե, ապրենք թուրքերի հետ «դուխներս միլիոն» և թուրքերով հեղեղ և թրքաբարո, թրքահպատակ լամուկներով շրջապատված, և, որ ամենակարևորն է՝ մաքրենք նրանց ետևից…

Հ. Գ. Սաստկանում են ամպերը մեր գլխին, և ցերեկը մթնշաղի գորշությունն է բերում։ Այս շշուկները, որ ցաքուցրիվ մրջյունների նման սողոսկում են մեր երկիր, նախ և առաջ խցկվում են մեր սահմաններին  խչմարի պես ճկռող տղաների «բատինկա»-ների մեջ։ Այն «բատինկա» - ների, որ ֆիդայական երդումի ուժով ճզմում են ու թրծում դարերից փխլվող հայկական կավահողը…

   Երևանյան խնամքից հոգնած պուրակներում ի՜նչ գիտեն փողկապներով զարդարված բույսերը, թե ի՜նչ է անորոշության հովիտը սեփական մարմնով ճկվել ու պահելը, կռանալը՝ հանուն թիկունքում անհոգ աճողների ու, առհասարակ հանուն փթթումի և բերրության…

  «Իսկ ազգի տականքը՝ մեր  ազգի թերմացքը, թալանում է ազգը ու պղծում» երգի արդիական բառերը  ազատման դիմումի պես, որերորդ անգամն է, շփա պիտի արդեն  ձե՛ր դեմքին…

Ախր, սահմանին մեր լավագույն տղերքն արյուն թափելով, մեզ թուրքերից են պաշտպանում, դուք այստեղ` «Եռաբլուրի» աչքի առաջ, ինչո՞վ եք զբաղված, ապազգային դասալիքներ:

 Նշենք, որ երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ «Վիվառո»-ում աշխատող երևանցի մեր բաժանորդը մեզ հայտնել է, որ այնտեղ աշխատում է 50 թուրք. տեղեկացնում է թելեգրամյան SisMasis էջը։ «Մաքրող տիկնայք հրաժարվում են մաքրել նրանց հետևից, ուստի նրանց առաջ պայման է դրվել՝ կա՛մ լուռ աշխատում են, կա՛մ, հոդվածի համաձայն, նրանց աշխատանքից հեռացնում են ու դրանից հետո ընդհանրապես աշխատանք չեն կարողանում գտնել: «Վիվառո»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, և այնտեղից են նշանակվում ղեկավար օղակի աշխատակիցները: Այսինքն՝ այդ 50 թուրքը նշանակվել է Լոնդոնի կողմից:

Պատկերացնո՞ւմ եք, որ թուրքերն արդեն պաշտոնապես աշխատում են Երևանում: Ինտեգրումը սկսվե՞լ է»,- գրում է թելեգրամյան էջը։ 

Նյութի աղբյուր՝ Yelaket.am