2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ռումինիայի հավաքականին:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Ռումինիայի հավաքականին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.90 գործակցով: Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40:


Մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարներ՝ 36-ամյա Անդրիս Տրիմանիսի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: