Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյան, լեգենդար Կոմանդոս) թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքից:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: