Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում, տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով։