Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային ու կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ խնամքով վերաբերմունքի օգտին, ամենշաբաթյա բրիֆինգին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման կարևորությունը», ասել է նա:
Լրագիրը բազմիցս անդրադարձել է Մոսկվայի խրախուսմամբ Բաքվի վանդալիզմին, Զախարովայի այս հայտարարությունը ռուս-թուրքական օկուպացիայի եւ հայ մշակութա-կրոնական ժառանգության ջախջախման, յուրացման եւ քաղկեդոնացման ուղղակի խրախուսումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունով ծածկելու փորձ է:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ապօրինի գործունեությունը ԼՂՀ տարածքում, հազարավոր մարդկանց անօթեւան թողնելն առհասարակ «միջազգային լեգիտիմացման» սուր կարիք ունի: Մասնավորապես, Մոսկվան փորձում էր նոյեմբեր 9-ի հրադադարի հայտարարությունը լեգիտիմացնել նախ ՄԱԿ Անվտագության Խորհրդում, այնուհետեւ ՄԱԿ Փախստականների բարձրագույն հանձնակատարի գրասենյակում:
Կրեմլը ուժի գործադրման արդյունքները «մաքրելու» խնդիրը դիվանագիտական եւ քարոզչական հարթություններում դրել է ԱԳՆ վրա: Հիշեցնենք, որ հայկական հուշարձանները ոչնչացնելու եւ պղծելու փաստերի առիթով ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իրեն թույլ էր տվել ազգային զգացմունքները վիրավորող հեգնական արտահայտություններ, ինչից անմիջապես հետո Բաքուն քանդեց եւս մի քանի հայ եկեղեցի:
Սրան ավելացնենք հակահայ ռուսական քարոզիչների հայկական եկեղեցական իշխանությունների խրախուսական ընդունելությունը Սբ. Էջմիածնի Վեհարանում, որի ժամանակ Ռուսաստանի պաշտոնական եւ կրոնական իշխանությանը շնորհակալություն հայտնվեց կոթողները: Բաքվի ջարդարարությունը նոր թափ առավ: