ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ղարաբաղի խան Հարությունյան Արայիկը ասում է՝ Կարմիր Շուկայի թեման փակ է: Միևնույն ժամանակ մամուլը գրում է, որ Կարմիր Շուկայից հանվել են Արցախի ՊԲ հենակետերը:
Հասկանու՞մ եք չէ՝ եթե սույն փողի մեշոկն ասում է, որ վտանգ չկա, ուրեմն պետք է հասկանալ, որ վտանգ կա, այն էլ՝ օրհասական վտանգ: Իսկ լկտիության գագաթնակետն այն է, որ Գյանջայի ռազմական օդանավակայան «հօդս ցնդեցնող» ու 44 օր շարունակ «հաղթում ենք» գոռացող ու ստող ոչնչությունը դեռ մի բան էլ հաթաթա է տալիս՝ թե բա ու՞ր էիք, երբ Կարմիր Շուկան վտանգված էր:
Ու՞մ վրա ես մուննաթ գալիս պարոն թյուրիմացություն:
Ինչպես թե ու՞ր էին՝ ապուշի հայացքով հետդ կոֆե էին խմում, քեզ հետ միասին Հայրենիքն էին ծախում, քեզ հետ միասին հայ զինվորի դիակ էին թաքցնում, քեզ հետ միասին թուրք Նիկոլի կնոջ կոշիկներն էին լիզում, որ վերջում քեզ հետ միասին Ալիևի ձագը դառնան»: