Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի խանութներում ու սուպերմարկետներում առկա է ձվի դեֆիցիտ։ Նշենք, որ ավելի վաղ ձվի գինը շեշտակիորեն աճել էր՝ հասնելով մինչև 120 դրամի։ Այսօր MAMUL.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից։ Վերջինների խոսքով՝ Զատկից առաջ հնարավոր չէ նույնիսկ թանկով ձու գնել, քանի որ ձու չկա։ Սպառվել են անգամ 1 հատը 220-230 դրամ արժեցող տուփով հավկիթները: Մինչդեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն օրեր առաջ վստահեցրել էր, որ ձվի գինը կիջնի՝ նշելով, որ տնտեսավարող սուբյեկտները մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն:
Ստորև ներկայացնում ենք նաև համացանցի օգտատերերի արձագանքը՝ ստեղծված իրավիճակին: