Այսօր առավոտյան ոստիկանությունը քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկել անժամկետ նստացույցի մասնակիցների աջակիցներին Միհրան Մելքոնյանին: Բերման ենթարկողները ներկայացել են որպես քրական հետախուզության աշխատակիցներ:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտնել է, որ բերման ենթարկելն ակցիայի հետ ոչ մի կապ չունի, նրան հանցագործության մեջ են կասկածում և շուտով ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի այդ մասին: