Ռուսաստանի Կասպիան նավատորմի երկու ռազմանավ հրամանատար փոխադմիրալ Սերգեյ Ալյոկմինսկու գլխավորությամբ օգոստոսի 12-ին մտել է Բաքվի նավահանգիստ: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը` հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը:
Ռուսական երկու ռազմանավ` «Դաղստան» հրթիռային և «Վոլգոդոնսկ» փոքր հրետանային նավերը ոչ պաշտոնական այցով Ռուսաստանի ռազմածովային ուժերի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի Կասպից ծովի վրա համագործակցությունը ամրապնդման և զարգացան շրջանակներում նախօրեին մտել են Բաքվի նավահանգիստ:
Ռուսական ռազմանավերի ժամանումը կապված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցի հետ:
Կայանալիք բանակցությունների արդյունքում կանխատեսվում է մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրում, այդ թվում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ԱԻՆների միջև համագործակցության համալիր ծրագրի ստորագրում: Բացի դա կստորագրվեն համաձայնագրեր տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում: