Ուկրաինայի Ղրիմ թերակղզում տեղադրվելու են ճանապարհային նշաններ` «համբուրվելու վայր» գրությամբ: Գրում է Ռիա լրատվական կայքը:
Այս նշանները հայտնվելու են ամռանը Ղրիմի ամենահայտնի տուրիստական կենտրոններում: Այդպիսի առաջին նշանը տեղադրել են փետրվարի 14-ին Սիմֆերոպոլում:
«Այդ նշանները դնելու ենք տարբեր քաղաքներում: Ցանկանում ենք, որ, զույգերը լուսանկարվեն այն նշանների մոտ: Իհարկե, ցանկանում ենք, որ Ղրիմում ռոմանտիկ մթնոլորտ տիրի»,- ասել է ակցիայի պատասխանատուն:
Այդ նշանները պատրաստվելու են միևնույն տեխնոլոգիայով, ինչպես որ մյուս տեղեկատվական նշանները և ամրացվելու են ճանապարհային սյուներին:
Ակցիայի ներկայացուցիչը հայտնեց, որ նրանք պատրաստ են այդ նշանները տրամադրել Ուկրաինայի այլ քաղաքաներին ևս: