Ռուսաստանի ԱԳ նախկին փոխնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շրջանների ականազերծման հարցը։
«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կհաջողվի վստահություն հաստատել կողմերի միջև։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, որոնվում են հանգուցալուծումներ: Ակտիվորեն աշխատում է եռակողմ հանձնաժողովը՝ փոխվարչապետների մակարդակով, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում կարող են օգտակար դեր ունենալ։
«Այս եռյակն ունի փորձ և ամուր արտաքին աջակցություն։ Թվում է՝ հնարավոր կլինի վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա»,- հավելել է նա։