ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում եվրոպական Ռուսաստանի սահմաններ, նրանց հիմնական մարտական ներուժը գտնվում է Սեւծովյան տարածաշրջանում եւ Բալթիկայում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսի այն կողմով տեղափոխվում են Եվրոպա: Եվրոպայում զորքերի տեղաշարժ կա դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են Սեւ ծովում եւ Բալթյան տարածաշրջանում»,- ասել է Շոյգուն Սեվերոմորսկում կայացած հանդիպմանը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության տարածքի մերձակայքում կկենտրոնացվի ընդհանուր 40 000 զինծառայող եւ 15.000 միավոր զենք եւ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռազմավարական ավիացիայի:
Շոյգուն նաեւ հայտնել է, որ երեք շաբաթվա ընթացքում երկու բանակ եւ երեք օդային ստորաբաժանում է հաջողությամբ տեղակայվել Ռուսաստանի Դաշնության արեւմտյան սահմաններ՝ ուսումնամարտական առաքելությունների տարածքներում: Նրա խոսքով՝ զորքերը լիակատար պատրաստակամություն եւ ունակություն են ցույց տվել՝ երկրի ռազմական անվտանգության ապահովման խնդիրների իրականացման համար: «Ներկայումս այդ միավորումները ներգրավված են զորավարժություններում: Ստուգման բոլոր գործողությունները նախատեսվում է ավարտել երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է նախարարը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					