ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով:
«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք միջազգային հարցեր, այդ թվում նաև, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանը ակտիվ կերպով օժանդակում է հակամարտության շուտափույթ լուծմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»,- նշել է Պուտինը` Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ:
Նա նաև հանդես է եկել տարածաշրջանի բոլոր պետությունների հետաքրքրությունների շրջանակներում` Կասպից ծովի շրջանում առկա խնդիրների, այդ թվում նաև սահմանագծման, էկոլոգիայի հարցերի լուծման օգտին:
Պուտինի այցը ավարտվել է ոչ պաշտոնական միջավայրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցով:
Պաշտոնական ընթրիքից հետո Ալիևը հրավիրել է Պուտինին իր տուն: Այս ոչ պաշտոնական զրույցի ժամանակ ևս նախագահները քննարկել են երկկողմանի համագործակացության ակտուալ հարցերը: Այս մասին փոխանցում է Риа Новости գործակալությունը: