Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն առաջիկա օրերին կայցելի Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման վերաբերյալ Թուրքիայի նոր առաջարկը:
«Թուրքիան ծրագրում է նոր առաջարկներ ներկայացնել Ռուսաստանին, որպեսզի հասնի 2 երկրների միջև չվերթների վերսկսմանը։ Իսկ մշակույթի և զբոսաշրջության նախարարը մտադիր է առաջիկա օրերին այցելել Մոսկվա՝ այդ թեման ռուսական իշխանությունների հետ քննարկելու համար»,-հաղորդում է Интерфакс-ը։
Մոսկվա այցի հստակ ամսաթիվը նախարարը չի նշել։
«Չվերթների կասեցման որոշման հետևանքները մենք կսկսենք զգալ այս շաբաթ։ Այդ սահմանափակումներից հրաժարվելու ամսաթիվը կարող է փոխվել՝ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման դեպքում»,-ենթադրել է նախարարը։
Հիշեցնենք՝ ՌԴ-ն ապրիլի 15-ից հունիսի 1-ը դադարեցնում է դեպի Թուրքիա կանոնավոր և չարտերային չվերթները՝ կապված այդ երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ: