Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դիմել է իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին խնդրանքով օգնել ազատ արձակել մի քանի օր առաջ Լիբանանում գերեվարված Turkish Airlines-ի երկու օդաչուի: Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները` հղում կատարելով Իրանի ԱԳՆ մամլո խոսանկ Աբբաս Արաղչին:Փոխանցում է Риа Новости գործակալությունը:
Ինչպես հայտարարել է Արաղչին Իրանը քննադատում է մարդկանց առևանգման յուրաքանչյուր դեպք, անկախ այն բանից թե որտեղ է դա տեղի ունենում և իր կողմից կգործադրի բոլոր ջանքերը առևանգված թուրք օդաչուներին գտնելու և ազատ արձակելու համար:
Թուրք օդաչուները առևանգվել էին օգոստոսի 9-ին Բեյրութի հարավային արվարձաններում Լիբանանի շիական խմբավորման կողմից, որը իրեն անվանում է «Զուվար ալ իմամ ար-Ռիդա»: Չնայած լիբանանյան իշխանությունների կողմից գործադրած բոլոր ջանքերի, որոնք Թուրքիայի օժանդակությամբ բանակցությունների մեջ են մտել առևանգողների հետ, բոլոր առևանգվածների ազատ արձակման նրանք մինչև այժմ չեն կարողացել:
Ի պատասխան առևանգված օդաչուների Թուրքիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը և հնարավորության դեպքում խուսափել այդ երկիր այցերից, ինչպես նաև որոշում էր ընդունել ժամանակավորապես փակել մշակույթի կենտրոնը և առևտրական ներկայացուցչությունը Բեյրութում: Լիբանանի իշխանությունը իրենց հերթին հայտարարել էին, որ դուրս են եկել առևանգողների հետքի վրա և անգամ ձերբակալ են նրանցից մեկին: Լիբանանի անվտանգության գործակալության աղբյուրների համաձայն ձերբակալվածը Լիբանանի քաղաքացի Ալի Ջամիլ Սալեհն է, որը անցած տարի Սիրիայում ապստմաբների կողմից գերեվարված լիբանանցու որդիներից մեկն է: