Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Իսախանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Իսախանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: