Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի խոսքում Հայաստանի տարածքային ամբողջականությանը ոչ մի սպառնալիք չկա: Երեքշաբթի օրը Ալիևը սպառնացել էր Երևանին լուծել Զանգեզուրի միջանցքը «բռնի ուժով» վերադարձնել, եթե հայկական կողմը հրաժարվի դա անել կամավոր:
Ալիևը Զանգեզուրը և Երևանը անվանել էր Ադրբեջանի «պատմական հողեր» և նշել, որ ադրբեջանական ժողովուրդը իրավունք ունի վերադառնալու այնտեղ: ՀՀ ԱԳՆ֊ն Ալիևի հայտարարությունները և Զանգեզուրի միջանցքի հիմնախնդրի ուժային լուծման հնարավորությունը որակել է ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության դեմ: «Ադրբեջանի նախագահը բավականին հստակ արտահայտեց իր տեսակետը: Եթե Հայաստանի արտգործնախարարությունը ցանկանում է ներկայացնել այն, ինչ լսում է այնպես, ինչպես ուզում է, դա արդեն վկայում է նրանց տրամադրությունների մասին:
Դա սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ իր հարցազրույցում Ալիևը նաև ասել է, որ «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության»՝ շեշտելով, որ «մենք պետք է նայենք դեպի ապագա»: