Ակտիվիստներ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանը և Գոռ Առաքելյանը հաղորդագրություն են տարածել, որում ասված է.
«Ի պատասխան Երևանի քաղաքապետին հասցեագրված մեր դիմումի, քաղաքապետարանը մեկ անգամ ևս վերահաստատել է բարձրացված հարցերը քաղաքապետարանի շենքում համատեղ քննարկելու պատրաստակամությունը: Հաշվի առնելով քաղաքապետի հրապարակային արված հրավերը ևս` մեր ցանկացած օրը և ժամին հանդիպելու և քննարկելու արդի խնդիրները, հայտնում ենք, որ այսօր` 14.08.2013 թ., ժամը 17:00 պատրաստվում ենք քաղաքապետարանի տարածքում հանդիպել Տարոն Մարգարյանի հետ` քննարկելու հովանոց տեղադրելու խնդիրը: Մեր գործունեությունը բաց է և հանրային, այդ պատճառով կարևոր պայման է լրատվամիջոցների և մեր տեսախցիկի առկայությունը այդ քննարկմանը»: