Չինաստանի Ուհան քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները փրկել են էքսկուրսիայի ժամանակ առյուծի երախում  հայտնված երեխային:  Ինչպես ավելի ուշ պարզ է դարձել առյուծը վանդակում չի եղել, իսկ փոքրի աղջնակը փորձել է մոտենալ կենդանուն:   lifenews.ru-ի փոխանցմամբ՝  աղջնակի ձայների վրա օգնության են մոտեցել 5 տղամարդ և փայտերով վախեցրել են վայրի կենդանուն՝ աղջնակին փրկելու համար:   Դեպքից անմիջապես հետո փոքրիկին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են մոտակա հիվանդանոց, բժիշկներրի վկայությամբ, գիշատիչը փոքրիկին պատճառել է ծանր մարմնական վնասվածքներ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:   Կատարվում է հետաքննություն, պարզելու համար, թե ինչու՞ կենդանի չի գտնվել վանդակում, և թե ինչպես է եղել, որ աղջնակը բոլորից աննկատ մոտեցել է առյուծին: