Վերջին ամիսներին Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակում է անդադար աճը։
Այսօր՝ առավոտյան, Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին թանկացել է 10 դրամով և այս պահի դրությամբ ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 440, իսկ պրեմիումը՝ 460 դրամ։ Թանկացել է նաև դիզվառելիքը։
Հիշեցնենք, որ միայն վերջին երկու ամսում Հայաստանում բենզինը թանկացել է 80 դրամով, որը կազմում է նախկին արժեքի շուրջ 25%-ը։