«Ենի Ազերբայջան» կուսակցությանը և Իլհամ Ալիևի օժանդակությունը ի տարբերություն ընդդիմադիրների գալիս է ոչ թե երկրի դրսից, այլ գտնվում է նրա ներսում: Այս օժանդակությունը բավարար է սպասվելիք նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տանելու համար: Այլ օժանդակության կարիքը չկա»,- այս մասին հայտարարել է Ենի Ազերբայջան կուսակցության նախագահի տեղակալ և գործադիր քարտուղար Ալի Ախմեդովը:
Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը ան այսպես մեկնաբանել է Ադրբեջանի մի շարք ընդդիմադիր լրատվական միջոցների հաղորդագրությանը, որի համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցերից մեկի նպատակն էլ Իլհամ Ալիևի օժանդակությունն էր սպասվելիք նախագահական ընտրությունների ժամանակ:
Ախմեդովը նաև նշել է, որ Իլհամ Ալիևի միակ օժանդակությունը ադրբեջանական ժողովուրդն է և ադրբեջանցի ընտրողները: