Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Նրանց ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նշենք, որ պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste et Republicain») նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության («Union Centriste») նախագահ Էրվե Մարսեյը, Կոմունիստական խմբակցության («Communiste, Republicain, Citoyen et Ecologiste») նախագահ Էլիան Ասասին եւ Բնապահպանների խմբակցության («Ecologiste - Solidarite et Territoires») նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: