Ալիևը հերթական անգամ հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, գրում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը։ «Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վրա, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արեւելք-Արեւմուտք միջանցքի բաղկացուցիչ մասը:
Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ գործընկեր երկրներին ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանից՝ դիտարկելու այս տարածաշրջանային նախագծի ներուժը», - ասել է Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում: