«2018 թվականին խորհրդարանն արձակելու գործընթացն ընթացել է հենց այսպես․ վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել, խորհրդարանն արձակվել է և ժամանակավոր պաշտոնակատար եղել է գործող վարչապետը»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, ի պատասխան դիտարկմանը, թե վարչապետը հրաժարականից հետո չի կարող պաշտոնավարել, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որևէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան․․․ Դա էն օրակարգը չի, էլի, որ մենք դրանով զբաղվենք․․․ Ասենք՝ ինքը չի, Տիգրան Ավինյանն ա, դրանով ի՞նչ ա փոխվելու»,- ասաց Մարուքյանը։
«Էդ օրենքը գրողներն էսօր բողոքում են, թե՝ մենք գրել ենք օրենքներ, որով ինչ ուզում՝ անում են այսօրվա իշխանությունները․․․ Էդ օրենքները գրել էին, որ իրանք ինչ ուզենային՝ անեին, ուղղակի տենց ա ստացվել, հիմա գործող իշխանություններն են ինչ ուզում՝ անում»,- հավելեց ԼՀԿ ղեկավարը։