Այսօր՝ Աժ արտահերթ նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը ներկայացնելիս նշեց, որ դրանով փորձ է արվում վերացնել օրենքով ժամանակին մեկ անձին տված մենաշնորհը։
«Կարծում եմ՝ սրանով քաղաքացիների համար ակնհայտ կինի, թե ինչի վարչապետի Սյունիք այցի ժամանակ կոնկրետ անձանց շրջանակներ դրսևորեցին նման խուժան վարքագիծ»,- նշեց Գաբրիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ 2017 թվականին Կառավարությունը Սյունիքի մարզի համայնքապետերից մեկի խնդրանքով հարկային օրենսգրքում փոփոխութուններ է կատարել, որը խանգարել է այլ տնտեսվարողների գործունեությանը և նպաստել համայնքապետի բիզնեսի զարգացմանը։
«Տվյալ համայնքապետն էս երկու օրը, կարծես թե մոռացել է Սյունիքի անվտանգության ու խնդիրների մասին և առավոտից երեկո հարցազրույցներում ասում է՝ իմ բիզնեսի հետևից են ընկել»,- հավելեց նա։