Հերթական կոռուպցիոն սկանդալային պատմությունն է ջրի երես դուրս եկել Ադրբեջանում։  Ըստ այդմ, բացահայտվել են Շամքորի շրջանի ղեկավար Ալիմփաշա Մամեդովի հանցավոր գործողությունները։

Ըստ այդմ, վերջինս համայնքային սեփականության հասնող 3,8 միլիոն մանաթի գույքը վաճառել է որդուն՝ Ադիլ Ադիլզադեին ընդամենը 220 մանաթ արժեքով։ Խոսքը համայնքային սեփականություն հանդիսացող բաժնետիրական եւ սահմանափակ պատասխանատվությամբ մի շարք ընկերությունների բաժնեմասերի վաճառքի մասին է։


Բացի այդ, Մամեդովին մեղսագրվում է 832 հազար մանաթ ընդհանուր ծավալով փողերի լվացում։ Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, Շամքորի շրջանի նախկին ղեկավարը կարող է դատապարտվել մինչեւ 14 տարվա ազատազրկման։ Մամեդովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա ձերբակալված է։