Ես կարեւոր եմ համարում Հայաստանի ԱԳՆ-ի եւ ԱԳ նախարարի, նաեւ մեր դեսպանների ուղերձները գերների վերադարձի խնդրի հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ես իմ ուղերձները նույնպես ուղարկում եմ նաեւ մոնիտորինգի արդյունքները: Այստեղ եւս Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և իր քաղաքական ու ռազմական լծակներով փորձում է այս խնդիրը իրավականից դարձնել քաղաքական, մտնել քաղաքական տանիքի տակ, որտեղ իրեն կոմֆորտ է զգում: Մենք պետք է միջազգային հանրությանը ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել և ցանկացած իրենց մոտ գնվող մարդ ռազմագերի է»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մանիպուլատիվ հայտարարություններ է անում:
Թաթոյան նշեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորել, եւ Ադրբեջանը դա հատուկ է անում. «Իրենք հատուկ են անում, որ մեր հասարակությունում վիճակը լարված պահեն, քանի որ գերիների հարցը տարբեր շահարկումներ տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին»,-ասաց նա:
Արման Թաթոյանը նշեց, որ բոլոր վերադարձած գերիներին իրենք տեսել են: «Ես անձամբ տեսել եմ, առանձնազրույցեր արել ենք, ես լիարժեք տիրապետում եմ՝ այնտեղ ինչ է կատարվածում, պահվածքը, իրենց վերաբերմունքը»,-ասաց նա և նշեց, որ չի կարող այդ ամենը հրապարակել:
Պաշտպանը նշեց նաև, որ կարծում է, թե մեր խնդիրը պետք է լինի ցույց տալը, որ Ադրբեջանը վարում է նույն ցեղասպան քաղաքականությունը, ինչ Օսմանյան կայսրության տարիներին օսմանյան իշխանությունները, որովհետև դրանք բոլոր գծերով համընկնում են՝ կրոնական ատելություն, էթնիկ ատելության: