Դորտմունդի Բորուսիայի նորեկներից մեկը արդեն ամբողջությամբ ներգրավել է թիմի խաղի մեջ: Այժմ նրան պետք է հետևի մյուս նորեկը: Աջ ոտնաթաթի վնասվածքի բուժելուց հետո Գերմանիայի փոխչեմպիոնի կիսապաշտպանության աստղ Հենրիխ Մխիթարյանը կրկին պատրաստ է հարձակման : Հայ ֆուտբոլիստը կրկին լիակատար ծրագրով մարզվում է թիմի հետ և պետք է իր դեռևս նոր դորտմունդյան կարիերայում առաջին անգամ հայտավորվի «Բրաունշվեյգի» դեմ խաղում:
Իր հեթ-թրիքով Պիեր Էմերիկ Օբամեյանգը Աուգսբուրգի դեմ խաղում իդեալական կերպով նշեց իր դեբյուտը: Սակայն կիսապաշտպանությունում թիմի հզորացումը Օբամեյանգի փոխարեն 27.5 մլնով ձեռք բերված Հենրիխ Մխիթարյանն է:
Մխիթարյանը ուսումնասիրում է տնտեսագիտություն և իրական պոլիգլոտ է. տիրապետում է հինգ լեզվի(պորտուգալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն) և շուտով դրան կմաիանա նաև գերմաներենը, որը նա ինտենսիվ կերպով ուսումնասիրում է:
Բորուսիայում բոլորը զարմանում են, թե ինչպես «Միկին» չորս շաբաթվա ընթացքում կարողանում է հասկանալ գերմաներեն և ինչն արագությամբ նա ներգարվում է թիմի մեջ: Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է « Միկին հաճույք է ստանում նոր լեզուներ սովորելիս: Ամենայն հավանականությամբ նրա տաղանդը չի սահմանափակվում ֆուտբոլով: Նա զբաղվում է գերմաներենի ուսումնասիրությամբ»:
Հանս Յոահիմ Վացկեն նույնպես դրվատել է համեստ նորեկին« Հիանալի տղա է և բացառիկ խաղացող: Հիանալի է, թե նա ինչպես է խոսում գերմաներեն»: