Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը և շատ այլ հայտնի հայեր կոչ են արել միանալ «Teach For Armenia» նախաձեռնությանը՝ Հայաստանում ու Արցախում ուսանողների կրթական հնարավորություններն ընդլայնելու համար։
Մայիսի 6-ին Teach For Armenia-ն առցանց միջոցառում կանցկացնի՝ #HopeForArmenia, որը նվիրված է Հայաստանի ու Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների հասանելիության ստեղծմանը։
«Իմ հերթն է առաջնորդելու, ոգեշնչելու, վերակառուցելու: Իմ
հերթն է լիահույս լինելու: Քո հերթն է աջակցելու Հայաստանի և Արցախի աշակերտներին»,- նշում են տեսահոլովակի մասնակիցները: