Իտալական «Ռոմայի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչը եվրագավաթների պատմության երկրորդ ամենագոլառատ դիմակայությունն էր կիսաեզրափակիչում: 2 խաղերի արդյունքում Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել էր 8:5 հաշվով (6:2, 2:3):
Եվրագավաթների պատմության մեջ միայն մեկ անգամ է կիսաեզրափակիչում գրանցվել ավելի գոլառատ դիմակայություն: 1960 թվականին գերմանական «Այնտրախտի» ու շոտլանդական «Ռեյնջերսի» դիմակայությունում գրանցվել է 12:4 հաշիվը: Տնային խաղում գերմանական ակումբը հաղթել է 6:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս՝ 6:3, փոխանցում է Opta-ն:
Կիսաեզրափակիչում 13 գոլ գրանցվել էր նաև 2018 թվականին, երբ անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայում «Ռոմային» տանը հաղթել էր 5:2 հաշվով, իսկ մրցակցի խաղադաշտում պարտվել էր 2:4:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի իսպանական «Վիլյառեալը», որը 2 խաղերի արդյունքում հաղթեց Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0): «Վիլյառեալը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում: