Հենց նոր, մեր աչքի առաջ Կասկադում 2 հոգու կծեց Կասկադի շնիկներից մեկը: Մի «ազնիվ կենդանասեր» էլ վստահ հայտարարեց, որ շներն անկապ տեղը չեն կծում, մի բան զգում են:
Մարդկանց տրամաբանությունից բան դուրս չեկավ, սկսենք վստահել շների տրամաբանությանն ու զգայունակությանը:

Լրացում

Եկան ԱԻՆ-ից շատ դժգոհ երկու տղամարդ, ժպտացին, ծիծաղեցին, մեր խոսքերին, որ այս շունն է կծել երկու քաղաքացու, հնչեց պատասխան.

-Հիմա էս շունը մեզ կծելու ա՞))):


Ես ասում եմ, չգիտեմ, գուցե կարկուտ էլ գա, ես չեմ կարող գուշակել: Նայեցին ու գնացին:
Իսկ կողքի սեղանից մի «խելացի» կին, ասաց, որ պետք չէ բողոքել, թող ում կծել ա, նա էլ բողոքի:


Այ այսպիսի տրամաբանությամբ ենք ապրում: Թող ում վատ է, նա էլ բողոքի: Իսկ որ լեզուներս կտրենք տակներս դնենք, շատ ավելի լավ կլինի: 

Աղբյուր՝ https://www.facebook.com/anush.alexanyan.7/posts/5767653456593040