2013 թվականի երկրորդ կիսամյակին սմարթ հեռախոսների վաճառքը պատմության մեջ առաջին անգամ գերազնացել են սովորական հեռախոսներինը: Այսպիսի տվյալներ նշում է իր հաշվետվության մեջ նշում է Gartner հետազոտական կազմակերպությունը:

Կազմակերպության վերլուծաբանների տվյալներով այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին ամբողջ աշխարհում վաճառված հեռախոսների(ընդանհուր կիսամյակի ընթացքում վաճառվել է 435 մլն) 51,8%-ը սմարթ հեռախոսներ են եղել: Սմարթ հեռախոսները վաճառքը հատկապես աճել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում և Արևելյան Եվրոպայում:

Աճի հիմնական շարժիչ ուժը, Gartner-ի փորձագետ Անուշա Գուպտայի խոսքերով, դարձել է ամենահասանելի Google Android հեռախոսները 100 դոլար արժեքով: Մեկ տարի առաջ Չինաստանում և Հնդկաստանում ամենաէժան սմարթ հեռախոսների գինը կազմել է 120 դոլար, սակայն այժմ ընդամենը 60 դոլար է: Սա հնարավորություն է տվել սմարթ հեռախոսներին գնի առումով հավասարվել սովորական հեռախոսներին:

Բացի դա անցած կիսամյակի ընթացքում Gartner-ը արձանագրել է շուկայի առաջատարների տեղերի փոփոխություն: Microsoft Windows Phone օպերացիոն համակարգը, որով գործող հեռախոսների առաջատար արտադրողը Nokia-ն է զբաղեցրել է համաշխարհային շուկայի 3.3 %-ը, այսպիսով առաջ անցնելով շուկայում առաջատար Blackberry-ին(այժմ 2.7%):

Հեռախոսների արտադրող կազմակերպությունների առումով առաջատարը կորեական Samsung-ն է, որը կիսամյակի ընթացքում վաճառել է 71 մլն 380 հազար սմարթ հեռախոս` զբաղեցնելով շուկայի 31.7 %-ը: Երկրորդ տեղում Gartner-ի տվյալներով Apple-ն է 31.9 մլն վաճառված հեռախոսներով և շուկայի 14.2 %-ով: