Ֆուտբոլային Եվրոպայում մայիսի 8-ին տեղի կունենան ազգային առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները:
Իսպանիայի Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» կհյուրընկալվի կատալոնական «Բարսելոնային», որին գերազանցում է 2 միավոր:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայում տնային հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ, որին հաղթելու դեպքում կապահովի չեմպիոնի տիտղոսը:
Մյունխենի «Բավարիան» գերմանական Բունդեսլիգայում կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և հաղթանակի դեպքում առաջնության ավարտից 2 տուր առաջ կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը:
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Լիդս» - «Տոտենհեմ»՝ 15:30 (Երևանի ժամանակ)
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 18:00
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 20:30
«Լիվերպուլ» - «Սասութհեմփթոն»՝ 23:15
Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր
«Ալավես» - «Լևանտե»՝ 16:00
«Բարսելոնա» - «Աթելտիկո»՝ 18:15
«Կադիս» - «Ուեսկա»՝ 20:30
«Աթլետիկ» - «Օսասունա»՝ 23:00
Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր
«Սպեցիա» - «Նապոլի»՝ 17:00
«Ուդինեզե» - «Բոլոնիա»՝ 17:00
«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 20:00
«Ֆիորենտինա» - «Լացիո»՝ 22:45
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Լայպցիգ»՝ 17:30
«Հոֆենհայմ» - «Շալկե»՝ 17:30
«Վերդեր» - «Բայեր»՝ 17:30
«Վոլֆսբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 17:30
«Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 20:30
Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր
«Նանտ» - «Բորդո»՝ 15:00
«Լիոն» - «Լորյեն»՝ 19:00
Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր
«Ուֆա» - «Զենիթ»՝ 15:00
«Արսենալ Տուլա» - «Ռուբին»՝ 17:30
«Լոկոմոտիվ» - «Դինամո»՝ 17:30
ԲԿՄԱ - «Կրասնոդար»՝ 20:30