«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն երեկ դարձյալ ներկա չէր Նիկոլ Փաշինյանի «չընտրության» նիստին։ Արդեն որերորդ նիստն է՝ նրանք բոյկոտում են Փաշինյանի մասնակցությամբ նիստերը, եւ «մեծարգո պարոն վարչապետին» թունդ ընդդիմադիր հարցեր ուղղելու բեռը մնում է «Լուսավոր Հայաստանի» փխրուն ուսերին։
Իրականում, ԲՀԿ-ն նիստերին չգալով, հատկապես այս նախընտրական փուլում, երբ չգիտեն՝ ընտրություններն ինչպես կավարտվեն, չեն ուզում սրել Փաշինյանի հետ հարաբերություններն ու առճակատման գնալ։ Իսկ դահլիճ գալ եւ հարցեր չտալ կամ ԼՀԿ-ի նման «կառուցողական-ընդդիմադիր» հարցեր տալ, կնշանակի «փչանալ»։ Կասեն՝ ԲՀԿ-ն իշխանության հետ խաղերի մեջ է։ Դրա համար ընտրել են նիստերից բացակայելու տարբերակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում