Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ Քննարկվել է պաղեստինա-իսրայելական վերջին սրացումները։ Նախարարները արձանագրել են, որ վտանգավոր կերպով ավելացել է լարվածությունն Արեւելյան Երուսաղեմում, նախ եւ առաջ՝ Ալ-Ալքսա մզկիթի շուրջ։ Քննարկվել է նաեւ Շեյխ-Դարրահից պաղեստինցիների տեղահանումը։


Նախարարները կոչ են արել կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ թույլ չտալ, որպեսզի իրավիճակը սրվի, հատկապես հաշվի առնելով, որ այժմ մահմեդականների համար սրբազան համարվող Ռամադան ամիսն է։ Նախարարները անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան խնդրին, կարեւորելով այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն իրադրության կայունության ապահովման համար։