Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են, Բաքվում Ալիեւի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:


«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական ասպեկտները փակվեն: Այժմ պետք է զբաղվել «հողի վրա» մանրամասներով: Կան սահմանազատման հարցեր: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել երկուստեք ընդունելի լուծումների մասին», ասել է Լավրովը:

«Ռազմական ասպեկտների փակումը» Մոսկվայի երաշխիքն է Բաքվին, Ղարաբաղի ստատուս-քվոն պահպանելու եւ կարգավիճակը բացառելու առումով։ Ի՞նչ նկատի ունի Լավրովը «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմաններ» ասելով՝ Արցախում ներկայիս շփման գի՞ծը, թե Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանի այլ շրջանների վրա։ Ալիեւի երեկվա նյարդային հայտարարությունները վկայում են երկրորդ տարբերակը։ Նա խոսում էր հայկական ռեւանշի մասին, Լավրովը խոստացավ, որ «կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական ասպեկտները փակվեն»:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/11/640829/